am
en

Հաճախորդների Սպասարկման Մասնագետ

25.02.2026

"GSS" Ինժեներական Ընկերությունը ընդլայնվում է և փնտրում է Հաճախորդների սպասարկման մասնագետներ, ովքեր կմիանան մեր ակտիվ և երիտասարդ թիմին։

Որպես Հաճախորդների սպասարկման մասնագետ, դուք կլինեք մեր ընկերության ձայնը՝ աջակցելով հաճախորդներին և ներկայացնելով նրանց նորարարական արևային էներգիայի լուծումները։

Ձեր հիմնական պարտականությունները.

  • Զանգերի իրականացում (մուտքային, ելքային)
  • Աշխատանք բազայի հետ
  • Հաճախորդների կարիքների ուսումնասիրություն և համապատասխան լուծումների առաջարկ
  • Ապրանքների և ծառայությունների ներկայացում հեռախոսազանգերի միջոցով
  • Դիմումների փոխանցում համապատասխան բաժիններ
  • Սոցցանցերի նամակագրության վարում

 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Գրագետ և պրոֆեսիոնալ հաղորդակցման հմտություններ
  • Մաթեմատիկական տարրական գիտելիքներ
  • Հաղորդակցման, թիմային աշխատանքի և արագ կողմնորոշվելու կարողություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • MS Office ծրագրերի իմացություն (Word, Excel, PowerPoint)
  • Օտար լեզուների իմացությունը (ռուսերեն, անգլերեն) դիտարկվում է որպես առավելություն
  • Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

 

Մենք առաջարկում ենք

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10:00 - 18:00  |  6 օրյա գրաֆիկ (ամբողջ դրույք)
  • Ուսուցում / ադապտացիա (վարձատրվող)
  • Հիմնական աշխատավարձ՝ ֆիքսված + տոկոս
  • Աճ՝ կրթություն, կարիերայի արագ առաջխաղացում
  • Մթնոլորտ՝ երիտասարդ թիմ, անմիջական, առողջ միջավայր

 

Առաջին քայլը քոնն է
Ուղարկեք Ձեր CV-ն էլ․ հասցեով՝ [email protected], թեմայի տողում նշելով “Հաճախորդների սպասարկման մասնագետ”։


“GSS”-ը կարևորում է նորարարությունը և խրախուսում է իր աշխատակիցների մասնագիտական աճը։
Միացի՛ր մեր թիմին և դարձի՛ր մեր հաջորդ հաջողության պատմությունը։