Մարքեթինգի Մասնագետ
16.02.2026
"GSS" Ինժեներական Ընկերությունը փնտրում է Մարքեթինգի մասնագետ, ով կմիանա թիմին՝ զարգացնելու բրենդը թվային հարթակներում, վարելու մարքեթինգային արշավներ ու ապահովելու շուկայում կայուն ներկայություն։
Մենք փնտրում ենք ստեղծարար մտածողություն ունեցող մասնագետ, ով գիտի՝ ինչպես հասնել թիրախին և վաճառել այն։
Ինչով եք զբաղվելու
- Մարքեթինգային ռազմավարության մշակմամբ և իրականացմամբ
- Վեբկայքի և սոցիալական մեդիա հարթակների կառավարմամբ
- Գովազդային արշավների նախագծմամբ, թիրախավորմամբ և վերլուծությամբ
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրությամբ
- Վաճառքի թիմի հետ սերտ համագործակցությամբ և նոր հնարավորությունների բացահայտմամբ
Ի՞նչ ենք փնտրում
- Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, մեդիա կամ հարակից ոլորտ)
- Փորձ տվյալ ոլորտում (2–5 տարի)
- Կրեատիվ, վերլուծական և նախաձեռնող մտածողություն
- ՏՏ և մարքեթինգային գործիքների իմացություն (MS Office, գաջեթներ, SMM, գովազդային համակարգեր)
- Հայերեն և ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝ սահուն հաղորդակցում
Ինչ ենք առաջարկում
- Աշխատանք ոլորտում կայացած ընկերությունում
- Աճի և զարգացման հնարավորություն
- Թիմ, որտեղ քո գաղափարները կարևոր են
- Բովանդակալից ու ստեղծագործ միջավայր
Առաջին քայլը Ձերն է!
Ուղարկեք Ձեր CV-ն էլ․ հասցեով՝ [email protected], թեմայի տողում նշելով "Մարքեթինգի մասնագետ"։
GSS-ն արժեքավորում է նորարարությունը և նպաստում է աշխատակիցների պրոֆեսիոնալ զարգացմանը:
Միացե՛ք մեր թիմին ու դարձե՛ք մեր հաջորդ հաջողության պատմությունը։