Վաճառքի Մենեջերներ (B2C, B2B)
25.02.2026
"GSS" Ինժեներական Ընկերությունը ընդլայնում է թիմը՝ փնտրում է ամբիցիոզ Վաճառքի մենեջերներ։
Ցանկանու՞մ եք կարիերա կառուցել դինամիկ միջավայրում՝ անսահմանափակ աճի հնարավորություններով: Մենք առաջարկում ենք ոչ միայն աշխատատեղ, այլ՝ Ձեր հաջողության պլատֆորմը:
Ի՞նչ է սպասվում Ձեզանից
- Զանգերի իրականացում (մուտքային, ելքային), բազայի հետ աշխատանք
- Հանդիպումների պլանավորում, իրականացում և պայմանագրերի կնքում
- Հաճախորդների հետ աշխատանք՝ սկսած բազայի ձևավորումից մինչև երկարաժամկետ համագործակցություն
- Բիզնեսի աճի նպատակով բանակցություններ և անհատականացված առաջարկների մշակում
- Թիմային նախագծերում ստեղծագործական մասնակցություն
Ձեր առավելությունները
- Փորձ՝ վաճառքի / բիզնեսի ոլորտում 2+ տարի (ցանկալի)
- Կարողություններ՝ համոզիչ խոսք, տվյալների վերլուծություն, ժամանակի օպտիմալ կառավարում
- Լեզուներ՝ հայերեն (գերազանց), ռուսերեն/անգլերեն՝ որպես բոնուս
- Հմտություններ՝ MS Office ծրագրերի իմացություն, բանակցային հմտություններ
* Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Ի՞նչ ենք առաջարկում
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10:00 - 18:00 | 6 օրյա գրաֆիկ
- Ուսուցում / ադապտացիա (վճարովի)
- Աշխատավարձ՝ բարձր մրցակցային (ֆիքսված + տոկոս)
- Աճ՝ կրթություն, կարիերայի արագ առաջխաղացում
- Մթնոլորտ՝ երիտասարդ թիմ, անմիջական, առողջ միջավայր
Առաջին քայլը Ձերն է!
Ուղարկեք Ձեր CV-ն էլ․ հասցեով՝ [email protected], թեմայի տողում նշելով "Վաճառքի մենեջեր"։
GSS-ն արժեքավորում է նորարարությունը և նպաստում է աշխատակիցների պրոֆեսիոնալ զարգացմանը:
Միացեք մեր թիմին ու դարձեք մեր հաջորդ հաջողության պատմությունը: