am
en

Տեխնիկական Սպասարկող - Ինժեներ

04.02.2026

"GSS" Ինժեներական Ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեխնիկական սպասարկող - ինժեների։

Աշխատանքի նկարագրություն՝

  • Տեղադրված արևային ՖՎ ցանցային, հիբրիդ-ցանցային և ավտոնոմ կայանների սպասարկում
  • Տեխնիկական խնդիրների փաստաթղթավորում, կիրառում և քննարկում գործարանների առաջատար ինժեներների հետ
  • Արևային ՖՎ համակարգերի տեղադրման պլանավորում, կազմակերպում և կառավարում
  • Մասնագիտացված դասընթացներին մասնակցելու ունակություն
  • Չափագրման և պլանավորման գործընթաց՝ Ա-ից մինչև Ֆ (Զ)
  • Տեղադրման նախագծի կազմում
  • Ինժեներական խորհրդատվություն պոտենցիալ հաճախորդների հետ
  • Տեղական գործուղումների մեկնելու պատրաստակամություն
  • Պաշտոնից բխող այլ պարտականություններ


Պահանջված որակավորումներ՝

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Աշխատանքային փորձ՝ 2 տարի
  • Autocad-ի իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ճկունություն
  • Ժամկետներին համապատասխանելու ունակություն և ժամանակի կառավարման հմտություն
  • Համակարգչի իմացություն
  • Անգլերենի իմացությունը ցանկալի է, սովորելու պատրաստակամություն
  • Վարորդական իրավունքի առկայություն, սեփական մեքենան կդիտվի որպես առավելություն

 

Պահանջված հմտություններ`

  • Խնդիրների լուծման հմտություն
  • Նախաձեռնողական և վերլուծական մտածողություն
  • Թիմային խաղացող
  • Լավ հաղորդակցվող, ընկերասեր
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն
  • Սովորելու և մանրամասները ուսումնասիրելու ցանկություն
  • Աջակցություն գործընկերներին թիմային նպատակներին հասնելու համար, տեղեկատվության փոխանակում և տեխնիկական գիտելիքների փոխանակում

 

Լրացուցիչ տեղեկություն`

Արևային էներգիայի համակարգերի, արևային վահանակների տեխնոլոգիաների, փոխակերպիչների պահեստավորման համակարգերի և մոնտաժային նյութերի իմացությունը և փորձը կդիտվի որպես առավելություն։

Ուղարկեք Ձեր CV-ն էլ․ հասցեով՝ [email protected], թեմայի տողում նշելով "Տեխնիկական Սպասարկող - Ինժեներ