am
en

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ

30.11.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արևային համակարգ տեղադրելու համար կա պետական սուբսիդավորում սկսած 0% տոկոսադրույքից: Հնարավոր է տեղադրել արևային համակարգ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով, մինչև 84 ամիս ժամկետով:

Վարկատեսակի նպատակն է ներդրում կատարել ձեր բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման մեջ, և հնարավորություն ստանալ էլեկտրաէներգիայի և գազի համար հետագայում վճարել ավելի քիչ:

 

Մեր գործընկեր ԷՎՈԿԱ ԲԱՆԿԸ տրամադրում է վարկը հետևյալ պայմաններով՝

  • 18 - 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
  • Մինչև 60 ամիս՝ առանց գույքի գրավադրմամբ, 60 - 84 ամիս անշարժ գույքի գրավ առաջարկելու պարագայում
  • Մինչև 10 մլն դրամ
  • Տարեկան անվանական 14% տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով՝

   - Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում – 0%

   - Գյուղական բնակավայրերում – 2%

   - Մարզային քաղաքներում – 3%

   - Երևան քաղաքում – 5%

Վարկի գումարը պայմանագրով սահմանված ժամանակացույցից շուտ մարելու դեպքում չի կիրառվում տույժ-տուգանք:

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

3 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկային հայտերի դեպքում, որպես վարկի ապահովման միջոց պետք է հանդիսանա

  • Տեղադրվող անշարժ գույքը
  • Լրացուցիչ անշարժ գույք /առկայության դեպքում/
  • Ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն /ըստ անհրաժեշտության/

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է, ըստ տրամադրված փաստաթղթերի ամբողջականության, առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Իսկ վարկը տրամադրվում է գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Մեր գործընկեր ԱՅԴԻ ԲԱՆԿԸ ևս տրամադրում է սուբսիդավորվող վարկեր էներգաարդյունաավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների համար։

  • Վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝
  • Սկսած 300 000 դրամից մինչև 7 մլն դրամ
  • 60 - 84 ամիս մարման ժամկետով
  • Անվանական 13,5% տոկոսադրույքով
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք 14%, որից պետության կողմից սուբսիդավորման արդյունքում վարկի փաստացի տոկոսադրույքը կկազմի՝

   - Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում – 0%

   - Գյուղական բնակավայրերում – 2%

   - Մարզային քաղաքներում – 3%

   - Երևան քաղաքում – 5%

  • Կարող է պահանջվել վերանորոգվող անշարժ գույքի գրավադրում
  • Վարկառուն պետք է լինի  21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
  • Վարկառուն վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ չպետք է ունենա
  • Վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար
  • Հաճախորդը չպետք է ներառված լինի բանկի անցանկալի հաճախորդների ցանկում

_________________________________________________________________________________________________________________________________________________________

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով սուբսիդավորվող վարկի պահանջներին չեք համապատասխանում, չունեք գրավադրման հնարավորություն կամ համավարկառու, ապա կարող եք օգտվել վարկավորման այլ տարբերակներից, մեր մյուս գործընկեր բանկերի հետ համագործակցության շրջանակներում`

  • ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿԸ տրամադրում է վարկ սկսած 9.5 % անվանական տոկոսադրույքից, միջև 96 ամիս ժամկետով
  • ԻՆԵԿՈ ԲԱՆԿԸ սկսած տարեկան 10.5 % անվանական տոկոսադրույքից, մինչև 96 ամիս մարման ժամկետով․․․  Իմանալ ավելին ԱՅՍՏԵՂ

_________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԵՐ ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏԻՆ

 

Մեր գործընկեր ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳԸ ևս մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում» ծրագրի  շրջանակներում արևային կայանների տրամադրման գործընթաց, որը տոկոսագումարների սուբսիդավորման միջոցով հնարավորություն է ընձեռում տնտեսվարողներին արդիականացնելու և զարգացնելու հետևյալ ոլորտները և հանդիսանալ ծրագրի շահառու

 

1. Մշակող արդյունաբերություն

2. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

3. Տեղեկատվություն և կապ

4. Շինարարություն

5. Փոխադրում և պահեստային տնտեսություն

6. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

7. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

Ծրագրի ֆինանասավորման համար անհրաժեշտ  պայմաններն են՝

  • Կանխավճար-սկսած 10%-ից,
  • Մարման ժամկետ-մինչև 84 ամիս
  • Տարեկան տոկոսադրույք՝ 0-6.9% ՀՀ դրամի դեպքում սուբսիդավորումից հետո (10% տոկոսային կետը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից), 0-3% արտարժույթի դեպքում (8% տոկոսային կետը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից)
  • Տարեկան պարտադիր գույքի ապահովագրություն - 0,43%
  • Չկան տրամադրման, սպասարկման, ժամկետից շուտ մարման, գույքի գնահատման, նոտարական և այլ ծախսեր
  • Համատեղելի են նաև տվյալ պահին գործող հատուկ ֆինանսավորման ֆոնդերի հետ

 

Մեզ մոտ ֆինանսավորման կազմակերպումը համակարգված գործընթաց է, հաշվի է առնվում հաճախորդի ակնկալիքները, ցանկությունները, վարկավորման հնարավորությունները, վարկառուի վարկային պատմության առանձնահատկությունները, և ըստ այդ ուսումնասիրության ուղարկվում է առաջարկ համապատասխան բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին։

Վարկավորման ողջ գործընթացը, փաստաթղթերի պատրաստումից, համակարգումից մինչև դիմում և հաստատում կազմակերպվում է մեր համբերատար և փորձառու մասնագետների կողմից։

Մեր կազմակերպությունը, ունենալով 6 տարվա աշխատանքային գործունեություն, բանկերի և ֆինանսական գործընկեր կազմակերպությունների մոտ ստեղծել է բարի և պատասխանատու համբավ, որը շատ հարցերում մեր հաճախորդներին տալիս է առավելություններ, վաստակած վստահությունը տարածվում է նաև մեր հաճախորդների վարկավորման գործընթացի վրա։ Ոլորտում լինելով մեծ փորձ կուտակած կազմակերպություն՝ մենք գիտենք՝ ինչպես գործել և ինչ քայլերի հաջորդականության դիմել այս կամ այն իրավիճակներում: Ձեռք բերված փորձի շնորհիվ ժամանակը օգտագործում ենք արդյունավետ և նպատակաուղղված։ Հենց սրա շնորհիվ է, որ մեզ դիմած գրեթե բոլոր հաճախորդները կարողանում են հասնել ցանկալի վարկավորման և ունենալ արևային կայան։ Կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և ներկայացնել բոլոր հնարավոր ռիսկերը ավելորդ հիասթափություններից խուսափելու համար։