am
en

Մեր մասին

Գլոբալ տաքացումը, ավանդական էներգակիրների սահմանափակ լինելը մարդկության համար լրջագույն մարտահրավերներից է։ Գլոբալ տաքացման հետևանքները կանխելու նպատակով մարդկությունը ձգտում է իր շուրջը ստեղծել էկոլոգիապես ավելի մաքուր և կանաչ աշխարհ: Այդ է պատճառը, որ վերականգնվող էներգիայի այլընտրանքային աղբյուրները լայն տարածում գտան աշխարհում, իսկ տարիներ անց նաև Հայաստանում:

2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 7 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...

կարդալ ավելին ծածկել

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

"ՋիԷսԷս"-ի զարգացման ճանապարհային քարտեզի հիմքում դրված է մեր տեսլականը. ստեղծելով տեխնոլոգիական և տեխնիկական կենտրոն՝ Երևանը դարձնել արևային և հողմային էներգիայի տարածաշրջանային մայրաքաղաք, այնուհետև այլընտրանքային էներգիայի աղբյուրները դարձնել հիմնական:

"ՋիԷսԷս" ընկերության առաքելությունն է վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես արևային և հողմային էներգիայի համակարգերի զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում:

Մեր հիմնական նպատակն է օգնել էներգասպառողներին՝ լինել անկախ էներգետիկ առումով, ստանալ և օգտագործել մաքուր ու վերականգնվող էներգիա՝ ազատվելով էլեկրաէներգիայի ծախսային բեռից և պաշտպանելով շրջակա միջավայրը էներգիայի աղտոտող աղբյուրներից:

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

  • Կանոնավոր պատմություն

    Մեր ընկերությունը իր գործունեության  ընթացքում կերտել է իր տարբերվող ձեռագիրը, որի արձանագրությունը մեր յուրաքանչյուր նախագծում է, իսկ վկայությունը մեր հաճախորդների դրական կարծիքներն են:

  • Արագ հետադարձ կապ

    Մեր թիմը ապահովում է արագ արձագանք հաճախորդի յուրաքանչյուր դիմումին, թե մինչև համակարգի գնումը, թե համակարգի տեղադրումից հետո:

  • Հասանելի որակ

    Մենք առաջարկում ենք գին-որակ լավագույն հարաբերակցություն, որն արդարացնում է բնակչի և գործարարի բոլոր ակնկալիքները՝ ապահովելով ներդրումների լիարժեք արդյունավետություն:

  • Ճշգրիտ ինժիներական լուծումներ

    Մեր գրագետ և բարձր պատրասվածությամբ ինժիներական թիմը ճշգրիտ և անհատական լուծումներ կտա ցանկացած նախագծի:

  • Անվտանգ համակարգեր

    Մեր նախագծերում կառուցվում է լիարժեք անվտանգության համակարգ՝ պաշտպանելով համակարգը գերլարումներից և կայծակից առաջացող ռիսկերից:

  • Ֆինանսավորման ճկուն եղանակներ

    Տարբեր ֆինասնական կառույցների հետ համագործակցության շնորհիվ մեզ հետ ֆինանսավորում ստանալը հեշտ է և արագ: